Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Քաղաքական, բայց ոչ միայն

Քաղաքական, բայց ոչ միայն
04.07.2025 | 11:11

Մի երկու ամիս առաջ Արցախի տարածքում փոփոխությունները արբանյակով դիտարկելիս կարիք առաջացավ ունենալ ԼՂԻՄ-ի, ԼՂՀ-ի ու 2020թ. օկուպացիայից հետո ձևավորված իրավիճակի սահմանները, որպեսզի ճիշտ վերլուծեմ թե որ թվականի փոփոխությունները որ գոտում են արվել և ում տիրապետման տակ։

Էդ ժամանակ պարզվեց, որ հասանելի ռեսուրսներում չկա նման քարտեզ ու ստիպված ձեռքով դրեցի գծեցի։

Հիմա, էսօր լրատվամիջոցներից մեկի լրագրող գործընկերս հետաքրքրվեց արդյո՞ք իմ քարտեզների գրադարանում ունեմ էդպիսի ֆայլ ու ես հիշեցի էս քարտեզի մասին։

Ասածս ինչ է` կից հղումով կարող եք գտնել քարտեզի վեկտորային ֆայլը svg ֆորմատով, կամ պետք եղած ժամանակ ուզել ինձնից այլ ֆորմատով։

Վերցրեք, կիրառեք վիզուալ նյութերում, նկարներում, լուրերում, որ հիշողության պայքարի մեջ «իրական Հայաստանի» քարտեզը չհաղթի այն Հայաստանին, որ մի օր իրականությունից երազի վերածվեց։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Հ.Գ.

Հղումը՝

https://drive.google.com/.../1hM4mjIkPrkKKOOiHh4D.../view...

Ծանոթագրություն՝ խոշոր մասշտաբի դեպքում հնարավոր է ճշգրտության որոշակի նվազում։

Դիտվել է՝ 4356

Մեկնաբանություններ